տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է 6 պաշտոնյայի

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է 6 պաշտոնյայի

101
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 որոշում է ստորագրել, որոնց համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արտավազդ Բարսեղյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

Պաշտոնանկ են արվել նաև 3 փոխմարզպետները` Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը և Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ազատման բոլոր 6 որոշումները Փաշինյանը ստորագրել է հունվարի 29-ին։