տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կրճատել հունվարի ոչ աշխատանքային օրերի քանակը

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կրճատել հունվարի ոչ աշխատանքային օրերի քանակը

108
0

nikol

Խորհրդարանի այսօրվա նիստին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, առաջարկեց վերանայել Կառավարության` հունվարի սկզբին հայտարարված 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին որոշումը:

«Վերջին օրերին հատկապես ֆինանսատնտեսական ու ապրանքային շուկայում վայրիվերումների ֆոնին առավել անհասկանալի է դառնում Կառավարության որոշումը` 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին: Վախենամ, որ 12 օր ոչ աշխատանքային անցկացնելուց հետո պարզվի, որ առանց այն էլ անվերահսկելի իրավիճակն ընդհանրապես դուրս է եկել վերահսկաողությունից»,- նշեց նա:

Փաշինյանն առաջարկեց, որ Կառավարությունը վերանայի իր որոշումը:

«Կարծում եմ` տրամաբանական կլինի, որ առավելագույնը հունվարի 1, 2-ը և 6, 7-ը լինեն ոչ աշխատանքային օր, որպեսզի մարդիկ գոնե որոշակի օպերատիվ տեղեկություններ ստանալու հնարավորություն ունենան»,- ընդգծեց Փաշինյանը: