ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ Սասուն Միքայելյան սկանդալային հայտարարությանը.
«Ես զարմանում եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են բանակի թալանին, զինվորների բաժինը գողցողների հետ են նստել ու վեր կացել, հիմա մի սխալ ձեւակերպման համար ուզում են աչոկներ հավաքել: Այդ մարդիկ հիմա ուզում են ինչ-որ բա՞ն ապացուցել, կարծում են՝ սա հարմար առիթ է, որ կարող են իրենք ոգեւորվել. չոգեւորվե՛ք, նստե՛ք տեղներդ ու չստիպեք, որ մենք ձեր թեմաներով ավելի բաց խոսենք: 20 տարի բանակը թալանել եք, ոչ մի բան տեղի չէ՞ր ունենում, հիմա 1 սխալ նախադասության համար փորձել են ոգեւորվել: Իբր ազատամարտի պաշտպաննե՞ր եք, չի ստացվելու, հանգիստ նստեք տեղներդ»: