տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանիˋ «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքննարկվի Կառավարությունում

Նիկոլ Փաշինյանիˋ «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքննարկվի Կառավարությունում

124
0

54305

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ սահմանամերեձ գյուղերում սոցիալական աջակցության և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործման ուղղությամբ:

«Դրական գնահատելով նախաձեռնությունը, առաջարկում ենք անել հետևյալը: Քանի որ հուլիս- օգոստոսին բազմաթիվ առաջարկություններ են եղել և պատգամավորների, և ՀԿ-ների կողմից՝ առաջարկում ենք ամբողջական փաթեթ ներկայացնել: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր առաջարկությունները ամփոփում է, գույքագրում»,-ասաց Գևորգյանը:

Նա հավելեց, որ Կառավարությունը հանդիպումներ և քննարկումներ կունենա նաև պատգամավորների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպեսզի համատեղ ամբողջական փաթեթ ներակայացվի սահմանամերձ գյուղերում ոչ միայն սոցիալական խնդիրները լուծելու, այլև գործարարությունը զարգացնելու ուղղությամբ:

Ի պատասխանˋ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դա Կառավարության նախաաձեռնությունն է:

«Եվ պատգամավորների, և ՀԿ-ների արած առաջարկությունները  թող քննարկվեն, և եթե կան նորմալ, ողջամիտ առաջարկներ, ընդգրկենք  նախագծում»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ներկայացուցիչները սահմանամերձ գյուղերի բնակիչներին նման նախագիծ ստեղծելու խոստում տվել են դեռ հուլիսի սկզբին Այգեպար, Մովսես գյուղեր կատարած այցի ժամանակ, և այդ  նախագիծը մշակել են հենց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամները: