ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին AraratNews.am-ը տեղեկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան facebook-ի էջից:
Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: