ԱԱԾ ստուգումները և հայտնաբերած հանցանքները չպետք է շահարկվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց IDEA հիմնադրամի հիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը:
Վարդանյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը ճիշտ է, սպեկուլյացիաներ չպետք է լինեն:
Ռուբեն Վարդանյանը նշեց նաև, որ իր համար որևէ տարբերություն չկա, թե ով է իշխանությունում, ինքը գործարար է:
«Ես միշտ ասել եմ և ուզում եմ նորից կրկնել՝ մենք արել ենք և անելու ենք ինչքան կարանք՝ չնայած նրան, թե ով ա լինելու ղեկավարության գլխավորը, որովհետև մենք հայ ժողովրդի համար ենք անում, ինչ անում ենք»,- ասաց Վարդանյանը: