տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ

145
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի  Մաուրերին  Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարա­բերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարո­ղանանք նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների բարեկա­մա­կան կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հե­տաքրքրու­թյուն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: