տուն Լուրեր Բլոգ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիա»-ին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիա»-ին

161
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումին՝ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ:

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հյուրընկալվելով վրացական «Սաբուրթալո»-ին հաղթեց 0:2 հաշվով (առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ին պարտվել էր 1:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշիվը 2:3) և դուրս եկավ փլեյ-օֆֆ: