ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալները: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների լուսանկարը:
7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ավանդույթի համաձայն, այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5 000 մարզիկ՝աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում ևԱրցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում