ՀՀ վարչապետի կինը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման հյուրն էր: Araratnews.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ պատրաստվում հրաժարվել Բաղրամյան 26-ի նստավայրից, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության մասնաշենքը, առավելեւս, որ երկու նստավայր պահելը ծախս է պետբյուջեի համար: «Կարծում եմ՝ այդ հարցի հասցեատերը ես չեմ: Ես չունեմ այդ հարցի պատասխանը: Ես որպես լրագրող կարող եմ ասել՝ դա պետական շենք է: Հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում: Միեւնույն է, կա այդ շենքի պահպանման խնդիրը: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի որեւէ պետական շենք վաճառել: Բաղրամյան 26-ը նաև իշխանության սիմվոլիկաներից է, ինչպես Սպիտակ տունը: Դրանց չի կարելի ձեռք տալ»,- ասաց Աննա Հակոբյանը:
Սոնա Դավթյան