«Որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ՝ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվեցին Սասուն Միքայելյանին»,-այսօր Հրազդան քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս հայտարարեց Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունը, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: