տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանը` «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ համագործակցության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը` «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ համագործակցության վերաբերյալ

119
0

nikol1

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համագումարի ընթացքում կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ ուժի հետ հետ համագործակցության հարց քննարկելու համար պետք է հասկանալ՝ ինչ խնդիր է դնում իր առաջ տվյալ ուժը, ինչ միջոցներով է փորձում հասնել դրանց իրագործմանը, համագործակցող կողմերից յուրաքանչյուրն ինչ համար է պատասխանատու:

«Երբ կլինի կոնկրետ օրակարգ, որը մեր քաղաքական ծրագրերի շրջանակում լինի, իհարկե պատրաստ ենք համագործակցել»,- ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանն» այսօր երեկոյան կոնկրետ օրակարգով հանրահավաք է հրավիրում արդյո՞ք նոր հիմնադրված կուսակցությունը չի ցանկանում մասնակցել, Փաշինյանը պատասխանեց.

«Արդեն ասել եմ իմ ելույթում, քանի դեռ ՀՀ-ում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, ռեժիմը չի հեռանալու, ռեժիմին չեն հեռացնելու»,-ասաց նա:

Նկատառմանը, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրն» է ինստիտուցիոնալ, Փաշինյանը նկատեց. «Եթե լինեինք ինստիտուցիոնալ ընդդիմություն ռեժիմը արդեն հեռացած կլիներ, մեր խնդիրն է ստեղծել նման ընդդիմություն, որը կհասցնի իշխանափոխության. ռեժիմին կարող է հեռացնել միայն ինստիտուցիոնալ ընդդիմությունը»,-ասաց նա:

Լրագրողները հիշեցրին, որ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Քաղաքացիական պայմանագրի հետ, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Պարոն Սեֆիլյանին և Հիմնադիր խորհդարանի այլ ներկայացուցիչների հետ շփումներ ունեցել ենք, ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Ժիրայր Սեֆիլյանին, բայց քանի դեռ որևէ հայտարարություն չկա, որ մենք ինչ-որ հարցի շուրջ համագործակցում ենք, նշանակում է դեռ համագործակցություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք գործելու են իրենց օրակագի շրջանակներում: