«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ավարտական միջոցառմանն այցելել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը սաների ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, կրթական հնարավորություններին:
Փաշինյանը գրառում կատարեց դպրոցի պատվավոր հյուրերի գրքում` իր բարեմաղթանքները հղելով սաներին:
Հիշեցնենք, որ այսօր Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտում է 104 հոգի աշխարհի 63 երկրից: Շրջանավարտներից 10-ը հայ են: Դպրոցն արդեն երրորդ անգամ է շրջանավարտ տալիս:
Դպրոցում ներկայումս սովորում է 210 ուսանող աշխարհի 80 երկրից: Ուսանողների 96 տոկոսը սովորում է մասնակի կամ լրիվ կրթաթոշակով: Դիլիջանի միջազգային դպրոցը գործում է 2014 թվականի հոկտեմբերից: