ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի։
«Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», — լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Ազգային ժողովում մեծամասնությունը կողմ կքվեարկի՞ իր ներկայացրած կառավարության ծրագրին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, և մենք բնականոն կաշխատենք»։