տուն Լուրեր Nike-ը խզել է Պակյաոյի հետ պայմանագիրը՝ նույնասեռականների մասին խոսքերի պատճառով

Nike-ը խզել է Պակյաոյի հետ պայմանագիրը՝ նույնասեռականների մասին խոսքերի պատճառով

67
0

d7e3dfbd87f97a4029e0e644a1283ac1__660x

Հայտնի ամերիկյան Nike ընկերությունը  խզել է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոյի հետ պայմանագիրը, վերջինիս` նույնասեռականների մասին խոսքերի պատճառով, հաղորդում է LifeNews-ը:

Պայմանագրի խզման պատճառ է դարձել այն, որ բռնցքամարտիկը նույնասեռականներին հրապարակայնորեն կենդանիների հետ է համեմատել:

«Դուք տեսե՞լ եք, որ ինչ-որ կենդանատեսակի որձերը սեռական կապի մեջ մտնեն այլ որձերի հետ, իսկ էգերը` էգերի: Այս հարցում կենդանիները մարդկանցից լավն են. նրանք գիտեն` ինչպես տարբերակել էգերին որձերից»,- ասել է Պակյաոն:

Այս հայտարարությունը Nike-ի ներկայացուցիչներն անընդունելի են որակել և խզել են բռնցքամարտիկի հետ 2006 թվականից գործող պայմանագիրը:

Նշվում է նաև, որ Պակյաոն հետո ներողություն է խնդրել: