Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Էլինա Հելանդերն ու նրա գործընկերները հրապարակել են PLOS One ամսագրում: Դիետայով սնվողները պարբերաբար կշռվում են, միջինը` շաբաթական 5 անգամ: Սակայն, եթե նիհարողները ցանկանում են շաբաթական մեկ անգամ կշռվել, ապա ցանկալի է դա անել չորեքշաբթի օրը:
Հենց չորեքշաբթի Ձեր նիհարելու արդյունքն ամենաիրականը կլինի: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 40 մարդ, ովքեր ունեն ավել քաշ և մտադիր էին նիհարել: Մասնագետները նրանց հետևել են մեկ տարվա ընթացքում, այդ ժամանակ նրանք կշռվել են 2838 անգամ:
Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական մեկ անգամ են կշռվել, գրեթե չեն նիհարել, իսկ նրանք, ովքեր պարբերաբար են դա արել` նիհարել են: Սա պայմանավորված է թերևս նրանով, որ հաճախ կշռվողները ձգտում են նիհարել: Միաժամանկ մասնագետների կարծիքով` նախորդ շաբաթվա համեմատ քաշի փոփոխության իրական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է կշռվել չորեքշաբթի օրերին: