Նիգերիական Պոտիսկում քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել էր 5 մարդու կյանք, կատարել է 7-ամյա մի աղջիկ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է առնվազն 19 մարդ։
Ականատեսները պատմել են, որ 7-ամյա աղջիկը գործի է դրել պայթուցիկը, երբ հրաժարվել է ստուգում անցնել տեղի շուկա մուտք գործելու համար։ Ահաբեկչական ոչ մի կազմակերպություն առայժմ չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը։