տուն Քաղաքական Միջազգային Նիդեռլանդներն ԻՊ-ի կողմից Եվրոպայում ծրագրվող ահաբեկչությունների մասին տեղեկություն ունի

Նիդեռլանդներն ԻՊ-ի կողմից Եվրոպայում ծրագրվող ահաբեկչությունների մասին տեղեկություն ունի

72
0

Hayat Boumeddiene 'appears in Islamic State film' - 06 Feb 2015Նիդեռլանդները տեղեկություններ ունի այն մասին, որ Փարիզի ահաբեկչություններից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը ծրագրում է հարձակումներ իրականացնել նաեաւ եվրոպական այլ քաղաքներում: Այս մասին ասված է Ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ազգային համակարգող Դիք Սխոոֆի՝ մարտի 16-ին հրապարակած հերթական զեկույցում:

Նրա խոսքով, գոյություն ունեն տարբեր վկայություններ այն մասին, որ ԻՊ-ն հարձակումներ է նախապատրաստում Եվրոպայում: Սակայն հստակ մատնանշում չկա, որ ահաբեկչություններ են ծրագրվում հենց Նիդեռլանդներում:

«Հետեւաբար, ահաբեկչության սպառնալիքների մակարդակը երկրում զգալի է»,- ընդգծել է Սխոոֆը:

Ըստ ՏԱՍՍ-ի, զեկույցի հեղինակը չի բացառել, որ ահաբեկիչները կարող են օգտվել միգրացիոն երթուղիներից: «Եվրամիության արտաքին սահմանները բավականաչափ չեն հսկվում, իսկ սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտու ներսում սահմանափակ է, ինչը ծայրահեղ իսլամականներին թույլ է տալիս Եվրոպա թափանցել աննկատ եւ ազատորեն տեղաշարժվել երկրների միջեւ»,- պնդել է Սխոոֆը: