տուն Լուրեր Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

87
0

լլ

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Հերի վան Բոմելի գլխավորությամբ մայիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք եղել են Ցեղասպանության թանգարանում. պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: