Նիդեռլանդների քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել Ուկրաինայի հետ Եվրամիության Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, տեղեկացնում է BBC-ն: Նախօրեին անցկացված հանրաքվեի նախնական արդյունքերով` քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 61,1%-ը դեմ է քվեարկել: Ուկրաինայի եվրասոցացմանը կողմ է քվեարկել ընդամենը 38,1%ը:
Հարկ է նշել, որ հանրաքվեն ունի զուտ խորհրդատվական բնույթ: ԵՄ-ի հետ Ուկրաինայի ստորագրած Ասոցացման համաձայնագրի վավերացման վերջնական որոշումը երկրի կառավարությանն ու խորհրդարանինն են: Այդուհանդերձ, կա մտավախություն, որ Նիդեռլանդների իշխանությունները կարող են հաշվի առնել հանրաքվեի արդյունքները, չվավերացնել համաձայնագիրը, ինչը կկասեցնի Ուկրաինայի խորը եվրաինտեգրման գործընթացը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աձագանքել է հանրաքվեի արդյունքներին` հայտարարելով, որ հանրաքվեի կազմակերպիչների նպատակն է հարված հասցնել Եվրոպային ու եվրոպական արժեքներին: Նա վստահություն է հայտնել, որ Նիդեռլանդների կառավարությունն ու խորհրդարանը կվավերացնեն համաձայնագիրը: