«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը 9.1 մլն դոլարով ինքնաթիռ է գնել, հայտնում է Championat.com-ը` հղում անելով Globo Esporte-ին:
Նեյմարն ինքնաթիռը գնել է 2015 թվականի օգոստոսին: Խոսքը «Cessna Citation 680» մոդելի մասին է, որը կարող է տեղափոխել 12 ուղևորի և զարգացնել 890 կմ/ժ արագություն:
Նշվում է, որ Նեյմարը վերջերս հայտնվել է սկանդալային պատմության կիզակետում` Բրազիլիայում և Իսպանիայում հարկերից խուսափելու հետ կապված: Բռնագանձվել է ֆուտբոլիստի ունեցվածքի մի մասը: