Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Նեյմարի տրանսֆերը կկայանա 2019-ի ամռանը։ Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 300 մլն եվրո։ Նշենք, որ 26-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Մինչ այդ հարձակվողը 4 տարի հանդես է եկել «Բարսելոնա»-ի կազմում։