ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»։ Այս մասին հաղորդում է լրագրող Խոսե Ալվարես Գայան իր թվիթերյան էջում։
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ «Արքայական ակումբը» ակտիվ բանակցությունների մեջ է մտել փարիզցիների հետ՝ կապված բրազիլացու տրանսֆերի հետ։ Եթե Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ լինի բանակցել 27-ամյա հարձակվողի շուրջ, ապա ֆուտբոլիստն արդեն մոտ ժամանակներս կարող է դառնալ «սերուցքայինների» խաղացող։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Նեյմարի գլխավոր հավակնորդն է, սակայն ՊՍԺ-ի և «կապտանռնագույնների» միջև լարված հարաբերություններ են ձևավորվել, ինչի պատճառով փարիզցիները նախընտրում են հարձակվողին բաց թողնել այլ թիմ: