տուն Լուրեր Նեյմարը հրաժարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալու առաջարկից

Նեյմարը հրաժարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալու առաջարկից

91
0

Neymar-open-to-dream-PSG-move

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հրաժարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալ ՊՍԺ-ում:

Ինչպես հայտնի է` փարիզյան ակումբի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հեռանում է թիմից: Այժմ փարիզցիները նոր հարձակվող են փնտրում:

Marca-ի տեղեկություններով` ՊՍԺ-ի ներկայացուցիչները հանդիպել են Նեյմարի գործակալի հետ, սակայն չեն կարողացել համաձայնության հասնել ֆուբոլիստի տեղափոխության հարցում:

Փարիզցիները Նեյմարին շահավետ պայմանագիր են առաջարկել, որի համաձայն վերջինս կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նեյմարը, սակայն, մերժել է:

Նշվում է, որ Նեյմարը շատ թանկ է գնահատում Լիոնել Մեսսիի հետ ընկերությունը, ինչի պատճառով էլ հրաժարվել էլ ՊՍԺ-ի առաջարկից: Այնուամենայնիվ` 24-ամյա բրազիլացի ֆուտբոլը չի բացառել որևէ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: