տուն Լուրեր Նեյմար․ Ֆուտբոլն ինձ համար միշտ շոու է եղել

Նեյմար․ Ֆուտբոլն ինձ համար միշտ շոու է եղել

160
0

Բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է ֆուտբոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին ու ամփոփել մրցաշրջանը ՊՍԺ-ի համար․

«Ակումբի գլխավոր նպատակն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան էր։ Այդ իսկ պատճառով, մեզ բոլորիս համար «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը ծանր հարված էր։

Ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, աշխատակից, ղեկավար ու երկրպագու իրեն նույն կերպ էր զգում՝ տխուր։ Այն պահից ի վեր, ինչ սկսեցի սիրել ֆուտբոլտ, ես միշտ դրան նայում եմ որպես շոու։

Իմ բոլոր կուռքերը դաշտում շոու էին անում, շատ արդյունավետ խաղ էին ցույց տալիս։ Անկասկած, դա միշտ չէ, որ բավական է հաջողության համար․ պետք է ունենալ նաև ցանկություն և հաղթանակի ձգտում։ Այս առումով ինձ մոտ ամեն ինչ կարգին է, չէ՞ որ ատում եմ պարտությունը։ Երբեք չեմ հանձնվում, չեմ վախենում մրցակցից հարված ստանալ ոտքիս։ Այս ամենը խաղի մի մասն է»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում So Foot-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները «Կամպ Նոու» վերադառնալու համար։

Ըստ տեղեկությունների, 27-ամյա հարձակվողը համաձայնել է աշխատավարձի իջեցման՝ հանուն կատալոնական ակումբ վերադառնալու։ Նա պատրաստ է նաև հետ կանչել իր հայցը՝ կապված 2016-ին պայմանագիրը երկարաձգելու համար 26 մլն եվրոյի փոխհատուցման հետ և հրապարակավ հայտարարել ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին:

Armsport.am