տուն Քաղաքական Միջազգային Նեթանյահուն խաղաղության ձեռք է մեկնել պաղեստինցիներին

Նեթանյահուն խաղաղության ձեռք է մեկնել պաղեստինցիներին

76
0

benjamin-netanyahujpg-on-iran

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Մենք խաղաղության ձեռք ենք մեկնում պաղեստինցի հարևաններին։ Իսրայելի ժողովուրդը գիտի, որ իրական խաղաղությունն ու մեր ապագան կապահովվի միայն այն դեպքում, եթե Իսրայելն ուժեղ լինի», — ասել է  Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ խորհրդարանական ընտրություններից առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ դեմ է Պաղեստին պետության ստեղծմանը ու պայքարելու է դրա դեմ։ Այս հայտարարությունները լուրջ քննադատության էին արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։