տուն Քաղաքական Միջազգային Նեթանյահուն ԱՄՆ մեկնելով փորձում է կանխել Իրանի հետ գործարքը

Նեթանյահուն ԱՄՆ մեկնելով փորձում է կանխել Իրանի հետ գործարքը

87
0

Benjamin Netanyahu

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ մեկնել է Միացյալ նահանգներ, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր գործարքի հարցով ելույթ ունենա Կոնգրեսում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս այցի մասի լուրերն արդեն փչացրել էին Իսրայելի կառավարության և ԱՄՆ-ի ղեկավարության հարաբերությունները, քանի որ Նեթանյահուն Վաշինգտոն է մեկնում Հանրապետական մեծամասնության հրավերով, ինչի մասին չէր տեղեկացրել Բարաք Օբամային։ Վերջինս հրաժարվել է ընդունել Նեթանյահուին։

Սպիտակ տան պաշտոնական բացատրությունն այն է, որ Իսրայելում շուտով կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ ընդունելությունը կարող է ազդել ընտրությունների ելքի վրա։