տուն Լուրեր Ներսիկ Նազարյանի բիզնեսը սնանկ է ճանաչվել. armtimes.com

Ներսիկ Նազարյանի բիզնեսը սնանկ է ճանաչվել. armtimes.com

79
0

67322

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու՝ Արման Նազարյանի  «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Վճիռը կայացվել է սեպտեմբերի 11-ին:

«Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերության հիմնադիրը Արման Նազարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով՝ ընկերությունը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով: Նշենք, որ այս հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, «Վերանդա» ռեստորանային համալիրը և էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ Լիդեր» ընկերությունը:

Նախկին ոստիկանապետի որդու ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է դեկեմբերի 1-ին:

Մանրամասներն՝ այստեղ։