տուն Լուրեր Ներմուծվող փաթեթավորված հավերի մեջ սրսկվում է 200-300 գրամ աղաջուր

Ներմուծվող փաթեթավորված հավերի մեջ սրսկվում է 200-300 գրամ աղաջուր

153
0

հավ

Վերջին մեկ տարում Հայստանի թռչնաբուծությունը դրական զարգացում է գրանցել: Թռչնաբույծները կատարել են շուրջ 15 մլն դոլարի սարքավորումներ, ինչի հետեւանքով թռչնամսի արտադրանքը 9000-ից դարձել է 1100:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի սպառողների միության նախագահ ԱրմենՊողոսյանը անդրադարձավ թռչնաբուծության ձեռքբերումներին և վնասներին: Վերջինս ընդգծեցˋ տեղական արտադրանքից զատ, հայկական շուկա է մտնում մեծ քանակով արտասահմանյան անառողջ արտադրանք, խոսքը մասնավորապես Ռուսաստանից Հայաստան ներմուծվող հավի մասին է: Միության համոզմամբˋ այս արտադրանքն անօրինական է թափանցում հայկական շուկա:

«Մաքսակետերում չի անցկացվում որակական անվտանգության ստուգում: Այս փաթեթավորված հավերի մեջ սրսկվում է  200-300 գրամ աղաջուր, երկար ժամանակ այն թարմ պահելու նպատակով, բացի այդ էլ սա բարձրացնում է արտադրանքի քաշը: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս հավերը վերափաթեթավորված հավերն են: Նշանակում է սրանք երկրորդ անգամ են սառեցվել, ինչից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել միսը»,-նկատեց նա:

Պողոսյանն ընդգծեցˋ միությունը մեկ անգամ չէ, որ այս հարցով դիմել է Սննդի պետական ծառայությանը, մինչդեռ պատասխան մինչ այսօր չի ստացել: