տուն Լուրեր Ներկայացված պատճառները սակագնի բարձրացման համար ավելի քան տարօրինակ են. Մանվել Բադեյան

Ներկայացված պատճառները սակագնի բարձրացման համար ավելի քան տարօրինակ են. Մանվել Բադեյան

119
0

Manvel-Badeyan1

Այսօր Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության հետ քննարկում էր ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ու ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:  Քննարկումից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բիբինի հիմնավորումներն իր համար համոզիչ չեն:

«Ներկայացված պատճառները սակագնի բարձրացման համար ավելի քան տարօրինակ են: Մոնոպոլ ընկերությունն ասում է` չէ, իմ սխալ կառավարումը հաշվի մի առեք, ինձ լրացուցիչ փող տվեք, որ ես կարողանամ իմ գոյությունը պահպանեմ: Եթե դու գործում ես տնտեսության մեջ և էֆեկտիվ չես կարողանում կառավարել, բնական է, որ դու պետք է հայտարարես քո սնանկության մասին և դադարես զբաղվել այդ բիզնեսով»,- ընդգծեց Բադեյանը:

Դիտարկմանը, թե հիմա կողմ չեք, այդ դեպքում եթե հարցը խորհրդարանում դրվի քվեարկության, ինչպես եք կողմ քվեարկելու, պատգամավորը պատասխանեց.

«Ես չեմ պատկերացնում մի հայի, որը կողմ կարող է լինի, ինչո՞ւ եք կարծում, որ հանրապետականներն ամեն կերպ պետք է կողմ լինեն»: Անդրադառնալով ՀԷՑ-ի թույլ տված ճոխություններին` մասնավորապես մեքենաների և առանձնատների վարձակալությանը, Բադեյանը նշեց, որ դրանք ընդամենը բուն թեմայից շեղելու համար են. «Էդ մեքենաների ծախսը չնչին է էդ ամբողջ կորուստների մեջ: Սա պրոբլեմը փոքրացնելու փորձ է ընդամենը: Պրոբլեմը նրանում չի, որ ունի 10 մեքենա, թե չունի, պրոբլեմը կայանում է բոլոր ծախսերի ուրճացման մեջ», – հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը: