տուն Լուրեր Ներկայացված ԸՕ-ը չհեռանալու մասին իշխանությունների հայտարարությունն է

Ներկայացված ԸՕ-ը չհեռանալու մասին իշխանությունների հայտարարությունն է

105
0

Zaruhi1

«Ընտրական օրենսգրքի նախագիծն ինչպես ներկայացված է, ուղղակի օրենսգիր չէ, այլեւ հայտարարություն է, որ մենք չեն պատրաստվում հեռանալ, դա հայտարարություն է այսօրվա բռնապետական ռեժիմի կողմից, հետեւաբար այդ օերնսգիրքը մեզ  համար որպես օրենսգիրք չի ընկալվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նշեց, որ իշխանությունները մասնատել են հանրապետության 41 ընտրատարածքները, որտեղ ընտրությունը պետք է այլ  ցուցակներով կազմակերպվի:

«Սա 41 մեծամասնականի վատագույն ընտրակարգն է, որը մեզ համար մերժելի է: Այն ինչ իրենք քարոզել են, իրենք գնացել են դրա դեմ»,- նշեց տիկին Փոստանջյանը:

Ժառանգությունը կմիանա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկին՝ ԸՕ-ի մշակման փուլում ստեղծել քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ուժերի համախմբում