տուն Լուրեր Նեպալում ինքնաթիռ է անհետացել

Նեպալում ինքնաթիռ է անհետացել

109
0

mountain-flight

Նեպալի լեռներում Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր ինքնաթիռ է անհետացել , հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 20 ուղևոր, այդ թվում` 2 արտասահմանցի և 2 երեխա և անձնակազմի 3 անդամ:

Ինքնաթիռի հետ կապը կորել է  օդ բարձրանալուց ուղիղ մեկ ժամ անց:

Նեպալի իշխանությունները  զինվորական ուղղաթիռ են ներգրավել կորած ինքնաթիռը գտնելու համար: