Ռուսական Kommersant-ին հայտնի է դարձել, որ հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ժամանակ այդ վայրը հսկող որոշ տեսախցիկներ անջատված են եղել վերանորգման համար։
Փետրվարի 27-ին Կրեմլի անմիջական մերձակայքում կատարված սպանությունից հետո հրապարակվել է ընդամենը մեկ տեսանյութ, այն էլ՝ շատ մեծ հեռավորությունից։ Ընդ որում՝ սպանության պահը մնում է աղբահանության մեքենայի հետևում։ Քննիչները պատմել են, թե ինչու չի հաջողվել անմիջապես հայտնաբերել սպանողներին։ Առաջին՝ Նեմցովի ուղեկցորդուհին, շոկային վիճակի պատճառով, նույնիսկ չի կարողացել նկարագրել այն մեքենան, որով հեռացել է մարդասպանը։ Երկրորդ՝ բոլոր այն մեքենաները, որոնք բերման էին ենթարկվել սպանությունից հետո, կապ չեն ունեցել այս դեպքի հետ։
Իսկ թե ինչու են Կրեմլի մերձակայքի շատ տեսախցիկներ անջատված եղել վերանորոգման համար, անհայտ է։