տուն Քաղաքական Միջազգային Նեմցովի սպանության համար ձերբակալվածն իսկական հայրենասեր էր․ Քադիրով

Նեմցովի սպանության համար ձերբակալվածն իսկական հայրենասեր էր․ Քադիրով

103
0

22250C19-D055-4005-BAC7-5596108843F7_mw1024_s_n

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Բորիս Նեմցովի սպանության համար ձերբակալված Զաուր դադաևին անվանել է «Ռուսաստանի իսկական հայրենասեր»։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Ըստ Քադիրովի՝ զինված ուժերում ծառայության ժամանակ Դադաևը «ամենախիզախ և անվախ զինվորներից էր»։ «ԶԼՄ-ները հաղորդում են, որ Զաուրը դատարանում հաստատել է, որ մեղավոր է Բորիս Նեմցովի սպանության գործով։ Բոլորը, ովքեր գիտեն Զաուրին, հաստատում են, որ նաշատ հավատացյալ մարդ է, և որ ինքը, ինչպես և շատ մուսուլմաններ, ցնցված էին Շարլիի գործողություններով և ծաղրանկարների տպագրման կողմնակիցների մեկնաբանություններով․․․ Ամեն դեպքում, եթե դատարանը հաստատի նրա մեղքը, ապա մարդ սպանելով՝ նա կատարել է ծանրագույն հանցագործություն», — գրել է Քադիրովը։

Միաժամանակ Քադիրովը շեշտել է, որ Դադաևը ոչ մի քայլ չէր անի ընդդեմ Ռուսաստանի։