NBA.com-ը ներկայացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 2013թ. լավագույն դրվագն ու փոխանցումը:
Տարվա լավագույն դրվագ է ճանաչվել «Պորտլենդի» պաշտպան Դամյեն Լիլարդի հաղթական նետումը «Դետրոյտի» դեմ խաղի ավելացված ժամանակում:
Տարվա լավագույն փոխանցման հեղինակը «Գոլդեն Սթեյտի» պաշտպան Անդրե Իգուոդալան է, ում օգնությամբ «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում Դեւիդ Լինը եզրափակել էր գեղեցիկ գրոհը: