Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նոր մրցաշրջանին հայտավորվել են 92 ոչ ամերիկացի խաղացողներ: Նրանք ներկայացնում են 39 երկրներ: Դա լեգեոներների քանակի ռեկորդ է NBA-ի պատմության մեջ,- հաղորդում է Sportando.net-ը:
Ամենաշատ ներկայացուցիչներն ունի Ֆրանսիան՝ 10 բասկետբոլիստ: Կանադան ունի 8 ներկայացուցիչ, իսկ Ռուսաստանը՝ 4:
NBA-ի նախորդ մրցաշրջանի վերջնամասում կանոնավոր առաջնությունում խաղում էին 85 լեգեոներներ: