տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևն աշխարհին կոչ է արել միավորվել «Մեծ Եվրասիա» գաղափարի շուրջ

Նազարբաևն աշխարհին կոչ է արել միավորվել «Մեծ Եվրասիա» գաղափարի շուրջ

114
0

17

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի կայուն զարգացման գագաթնաժողովում, կոչ է արել պետությունների ղեկավարներին համախմբվել «Մեծ Եվրասիա» գաղափարի շուրջ:

Նազարբաևը նշել է Մետաքսի ճանապարհի վերականգման անհրաժեշտությունը ժամանակակից պայմաններում: Նրա խոսքով` դա բարիք կբերի շատ երկրների` կրճատելով տրանզիտի ժամանակը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից դեպի Եվրոպա:

«Եկել է  ժամանակը համախմբվելու  «Մեծ Եվրասիա» գաղափարի շուրջ, որը կմիավորի 21-րդ դարի ինտեգրացիոն Եվրասիական տնտեսական միությունը, մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և Եվրոպական միությունը», — ասել է Ղազախստանի նախագահը: