տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևն ասել է, որ չէր ցանկանում առաջադրվել նախագահի պաշտոնում

Նազարբաևն ասել է, որ չէր ցանկանում առաջադրվել նախագահի պաշտոնում

102
0

GA am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հազարավոր խնդրանքներ է ստանում Ղազախստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, թեպետ ինքն այլ ծրագրեր ուներ։

«Սկսվել է նախընտրական արշավը։ Այդ գաղափարը հիմնականում աջակցություն է ստացել կանանց շրջանում։ Ես այսօր հազարավոր նամակներ եմ ստանում, որում ինձ խնդրում են առաջադրվել։ Իմ անձնական ծրագրերն այլ էին, անկեղծ ասած։ Ես Ղազախստանը ղեկավարում եմ, իսկ գուցե ժամանակն է փոխե՞լ դեկորացիան», — ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով Մարտի 8-ի նախօրեին կազմակերպված հավաքի ժամանակ։

Նա բերել է Սինգապուրի ղեկավարի օրինակը, ով 31 տարի անց հեռացել էր ղեկավարի պաշտոնից։ Նազարբաևին այն հարցին, թե ինչու է Լի Կուան Յուն հեռանում պաշտոնից, վերջինս պատասխանել էր, որ երբ վերջին տարիներին ինքն իրեն տեսնում է հեռուստացույցով, դա արդեն իրեն դուր չի գալիս։

Հիշեցնենք, որ Նազարբաևն իր հրամանագրով ապրիլի 26-ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ։