Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը ստորագրել է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Ղազախստանի խորհրդարանի երկու պալատներն արդեն վավերացրել են անդամակցության մասին օրենքը: