տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևը պահանջել է հանել իր նկարները վահանակաների վրայից

Նազարբաևը պահանջել է հանել իր նկարները վահանակաների վրայից

116
0

sam_1958

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պահանջել է, որպեսզի մեծ քաղաքների մուտքերի մոտ տեղադրված իր լուսանկարները փոխարինվեն մարդկանց աշխատանքի տեղավորելու մասին տեղեկություններով։ Այս մասին հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

Նրա խոսքերով՝ բոլորն այսօր պետք է մտածեն Ղազախստանի տնտեսական զարգացման վերաբերյալ, ամեն տարի ստեղծել մոտ 10 հազար աշխատատեղ։ «Եվ մենք պետք է շրջանային բոլոր կենտրոնների մուտքերի մոտ կախենք ոչ թե իմ նկարները, այլ տախտակներ, թե որքան աշխատատեղ է ստեղծվել անցած ամսվա, անցած եռամսյակի ընթացքում։ Ահա թե ինչ եմ պահանջում։ Թո՛ղ լրատվամիջոցները ցուցադրեն, թե որքան աշխատատեղ է ստեղծվել և ինչպիսի աշխատատեղեր», — ասել է Նազարբաևը։