Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախատեսում է այս տարվա առաջին կեսին այցելել Իրան: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` ամփոփելով երկու երկրների փոխարտգործնախարարների խորհրդակցությունը Թեհրանում:
Ղազախստանի փոխարտգործախարար Ասքար Մուսինովը և Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Տահիմփուրը քննարկել են նաև առաջիկա ամիսներին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցելության հարցը Աստանա:
Իրանի և Ղազախստանի փոխարտգործնախարարները պայմանավորվել են Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծը համագործակցությունը մեծացնելու համար օգտագործելու վերաբերյալ: