տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևը կասպյան պետություններին առաջարկել է ստեղծել նոր Մաքսային միություն

Նազարբաևը կասպյան պետություններին առաջարկել է ստեղծել նոր Մաքսային միություն

102
0

68

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է ստեղծել ազատ առևտրի գոտի Կասպյան տարածարջանում: Նման հայտարարություն Նազարբաևն արել է Աստրախանում, ուր ընթանում է Կասպյան երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

«Հաշվի առնելով համաշխարհային շուկայի ներկայիս իրավիճակը, կարել է դիտարկել մեր երկրների տնտեսությունները մոտեցնելու և փոխադարձ առևտրաշրջանառությունն ավելացնելու համար: Միաժամանակ, մինչև Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորումը, անհրաժեշտ է հիմք դնել տնտեսական փոխգործակցության համար: Առաջարկում եմ կասպյան գոտում ստեղծել ազատ առևտրի գոտի»,- ասել է նա:

Ըստ Ղազախստանի նախագահի` այս հարցը կարելի է առաջնահերթ դարձնել ծովի առափնյա երկրների կառավարությունների համար: