տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևը հայտարարել է, որ խորհուրդներ է տվել Գորբաչովին «երկիրը փրկելու համար»

Նազարբաևը հայտարարել է, որ խորհուրդներ է տվել Գորբաչովին «երկիրը փրկելու համար»

68
0

600px-Kazahkstanpresident

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է ԽՍՀՄ վերջին տարիներին իր շփումների մասին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ։

«Ես նրա հետ աշխատել եմ այն համակարգում՝ խորհրդային ժամանակաշրջանում, և Գորբաչովի բարեփոխումների քննադատներից մեկն էի, ով կարծում էր, կարելի է բարենորոգել սոցիալիզմն ու շարժվել առաջ։ Նա արտահայտություն ուներ՝ «սոցիալիզմ մարդու դեմքով»։ Ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է դա։ Թերևս ցանկանում էր ասել՝ տնտեսությանը մոտեցված։ Սակայն, եթե պետական ընկերությունները կառավարվում են շուկայական սկզբունքներով, ապա, ինչպես դուք տեսնում եք, ամեն ինչ լուծվում է», — ասել է Նազարբաևը «Սամրուք Քազըն» համաժողովի ժամանակ։

Նազարբաևը հայտնել է, որ ժամանակին մոտ է եղել Գորբաչովի հետ և խորհուրդ է տվել՝ եթե վերջինս չունի ծրագիր, ապա վերցնի Չինաստանի օրինակը։