տուն Լուրեր Նազարբաևը Հայաստանի փոխարեն մեկնում է Թուրքիա

Նազարբաևը Հայաստանի փոխարեն մեկնում է Թուրքիա

106
0

1448858832_1

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 13-14-ը մեկնելու է Թուրքիա, ուր մասնակցելու է «Իսլամական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին և բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ Նազարբաևի և Էրդողանի հանդիպման ընթացքում կքննարկվեն Անկարայի և Աստանայի միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Թուրքիա կատարելիք այցից առաջ՝ ապրիլի 11-12-ը Նազարբաևը կմեկնի Իրան:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ը Երևանում նախատեսված վարչապետների մակարդակով ԵՏՄ գագաթնաժողովը Ղազախստանի խնդրանքով հետաձգվել է, քանի որ դա կարող էր մեկնաբանվել որպես Արցախյան հակամարտության կողմերից մեկին ցուցաբերվող աջակցություն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԵՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 13-ին Մոսկվայում:

Սակայն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԵՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մի քանի ամիս հետո: