Ղազախստանի խորհրդարանի սենատի պատգամավոր, Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան շահարկում է անվանել այն լուրերը, թե ինքը գործող նախագահի ժառանգորդն է:
Սենատի պատգամավորները ուրբաթ կողմ են քվեարկել են երկրի նախագահի դստերը՝ Դարիգա Նազարբաևային, պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության մշտական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելուն:
«Ես ինձ համարում եմ մի մարդ, որն ազնվորեն և հավատարմորեն ծառայում է իր հայրենիքին և հանդիսանում եմ մեր նախագահի թիմի անդամ»,- ասել է Նազարբաևան լրագրողներին:
Նա նշել է, որ այդ հարցի շուրջ «բազմաթիվ շահարկումներ» են արվում: