տուն Լուրեր Նայում եմ շքերթը և հասկանում, որ մեր երկրին հնարավոր չէ հաղթել. Թինա...

Նայում եմ շքերթը և հասկանում, որ մեր երկրին հնարավոր չէ հաղթել. Թինա Կանդելակի

56
0

14158_461503173895260_584885287_n

«Կարծում եմ՝ Հայրենական մեծ պատերազմն աշխարհի ամենագլխավոր ողբերգություններից մեկն է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք է խլել: Հենց այդ աղետն է մարդասիրության համաշխարհային ընկալումը և մարդկային կյանքի արժեքները հասցրել բոլորովին այլ մակարդակի: Ողջ աշխարհն այսօր հասկանում է, որ մեկ երկրի/ազգի փորձը՝ տիրել ողջ աշխարհին, անհնար է: Մենք չպետք է ոչ մի րոպե մոռանանք, թե որքան մարդ է իր կյանքը տվել, որպեսզի աշխարհը չհնազանդվի ֆաշիզմին: Մեր երկիրն, անշուշտ, այդ պատերազմում առանցքային դեր է խաղացել: Նայում եմ շքերթը և հասկանում, որ մեր երկրին հնարավոր չէ հաղթել, հնարավոր չէ թուլացնել և քանդել, որովհետև մեզանում ապրում է այդ պատերազմի հիշողությունը և մեր ժողովրդի և մեր երկրի դեմ ցանկացած բռնության հավերժական դիմադրությունը: Հավերժ փա՛ռք հերոսներին: Եվ առողջություն վետերաններին, ովքեր ողջ են և այսօր դիտելով շքերթը՝ հասկանում են, որ զուր չեն ապրել հերոսական կյանքը »,- նման գրառում իր ֆեյսբուքյան էջում կատարել է հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Հաղթանակի օրվա առթիվ: