Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմանդրամը հրապարակել է եվրոպական այն երկրների ցանկը, որտեղից ամենաշատ դրամային փոխանցումներն են կատարվում անհատների կողմից:
Այսպես, Ռուսաստանից դեպի արտերկրիր նախորդ տարի կատարվել է 20 մլրդ դոլարի փոխանցում: Այս ցանկում են նաև Մեծ Բրիտանիան (17,1 մլրդ), Գերմանիան (14 մլրդ), Ֆրանսիան (10,5 մլրդ), Իտալիան (10,4 մլրդ), Իսպանիան (9,6 մլրդ): Այս երկրներին է բաժին ընկնում Եվրոպայի գումարային փոխանցումների 75 տոկոսը: Փոխանցումների աշխարհագրությունն ուսումնասիրելիս հաշվի են առնվել Contact, UNIStream, Western Union, Золотая Корона վճարային համակարգերի տվյալները:
Ռուսաստանից նախորդ տարի ամենաշատ գումարը փոխանցվել է Տաջիկստան` 3,83 մլրդ, նրան հաջորդում են Ուկրաինան` 2,24 մլրդ, Ղրղզստանը` 2,025 մլրդ, Հայաստանը` 1,4 մլրդ, Ադրբեջանը` 1,2 մլրդ: