Սեփական երկիրը լքող իտալացիների թիվը 2013թ.-ին ավելացել է 20,7%-ով՝ հասնելով վերջին տասնամյակի համար ռեկորդային ցուցանիշի՝ 82 հազարի: Այս մասին հաղորդում է Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտը՝ Istat-ը:
Հրապարակված վիճակագրական տվյալներից բխում է, որ Իտալիայից արտագաղթած մարդկանց տարիքը տատանվում է 20-ի և 45-ի միջակայքում: Այդ մարդկանց նախընտրած հիմնական ուղղություններն են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան և Ֆրանսիան:
Միաժամանակ, 12,3%-ով կրճատվել է այն ներգաղթյալների թիվը, ովքեր Իտալիա են ժամանել ավելի լավ կյանքի ակնկալիքով:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Իտալիա է ժամանել 307 հազար մարդ, ինչը 2012թ.-ի համեմատ պակաս է 43 հազարով: Ներգաղթյալների մեծամասնությունը Ապենիններ է եկել Ռումինիայից, Մարոկկոյից և Չինաստանից: