տուն Լուրեր Նախկին զինվոր. «Կուզեի մեր պաշտոնյաները մեկ ամիս ապրեին 18.000 դրամ հաշմանդամության թոշակով»....

Նախկին զինվոր. «Կուզեի մեր պաշտոնյաները մեկ ամիս ապրեին 18.000 դրամ հաշմանդամության թոշակով». hetq.am

93
0

հհ

Սամվել Ավետիսյանը բանակում` Վարդենիսի Սոթքի զորամասում, հասցրել է ծառայել ընդամենը 5 ամիս. 2012 թ.-ի մայիսի 8-ը ճակատագրական է դարձել նրա համար: Այդ օրը լավ է հիշում, երբ իրեն ամրակցված զենքը դրել է ծնկների մեջ, իսկ փողն ուղղել պարանոցին ու այդպես հեռախոսով զրուցել եղբոր հետ: Պատմում է, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է կրակել: Սամվելը հրաշքով է ողջ մնացել` կորցնելով քայլելու ունակությունը, քանի որ հրազենը վնասել է նրա 4-րդ ու 5-րդ ողն ու ողնուղեղը: 9 ամիս Սամվելը գտնվել է վերակենդանացման բաժնում, ապա բուժվել Կարմիր խաչի վերականգնողականկենտրոնում:

Պետությունը Սամվել Ավետիսյանին տալիս է 18.000 դրամ հաշմանդամության թոշակ, որը անգամ անհրաժեշտ դեղերին չի բավականացնում:

«Ես կուզեի մեր բարձրաստիճան պաշտոնյաները, լինելով առողջ, մեկ ամիս ապրեին 18.000 դրամ կազմող հաշմանդամության թոշակով: Բայց լավ գիտենք, որ այդ գումարը անգամ նրանց թանկարժեք մեքենաների բենզինի մեկ օրվան չի հերիքի»,- ասաց նախկին զինվոր Սամվել Ավետիսյանը:

Սամվելն արդեն մենակ չէ իր դժվարությունների ու տատիկի հետ: Նա իր կյանքի կեսին` Էմմա Եղիազարյանին, գտել է այս տարի` փետրվարին: Էմման զբաղվում է բարեգործությամբ, մի խումբ երիտասարդների հետ դրամահավաքներ է կազմակերպում` գոյացած գումարը տրամադրելով ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին:

«Որպես տառապանքներիս փոխհատուցում Աստված ինձ ուղարկեց իմ կյանքի կեսին: Փետրվարից մինչև ապրիլ Էմմայի հետ շփվում էինք համացանցով: Հենց նա ինձ սովորեցրեց լիարժեք ապրել»,- ասաց Սամվելը, ով Էմմայի հետ ծանոթացել է ընկերոջ միջոցով համացանցով:

«Մտածում էի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ Սամվելը գնա Գերմանիա ու բուժում ստանա, կարողանա քայլել: Դեռ չգիտեի, որ դա դառնալու է կյանքիս նպատակը»,- պատմեց Էմման:

Այս տարվա ապրիլին Էմման գնացել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն՝ Սամվելին տեսակցության: Իսկ ապրիլի 15-ին` իր ծննդյան օրը, իմացել է, որ Սամվելի մոտ սրտի կանգ է գրանցվել ու նրան տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանց, շտապել է այնտեղ, իսկ երբ մտել է հիվանդասենյակ, տեսել է, որ ամբողջ հիվանդասենյակում փուչիկներ են, իսկ դարակի վրա փափուկ խաղալիք: Սամվելը սիրո խոստովանություն է արել ապագա կնոջը հենց նրա 20-ամյակի օրը: Իսկ օգոստոսի 1-ից որոշել են ապրել մեկ հարկի տակ, ապա գրանցել են իրենց ամուսնությունը:

Շարունակությունը՝ hetq.am-ում: