ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին աշխատանքի է անցել Քարնեգի հիմնադրամում որպես փորձագետ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Ուիլյամ Բերնսը, ով ժամանակին զբաղեցնում էր Քերրիի տեղակալի պաշտոնը:
Բերնսի խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին ղեկավարի փորձը հիմնադրամին «ավելի քան երբևէ անհրաժեշտ է»:
Նշվում է, որ Քերրին կկենտրոնանա շրջակա միջավայրի ոլորտում միջազգային բնապահպանական մարտահրավերների լուծման վրա: